Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Նիստն այսօր ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Պատգամավորների քվեարկությունից հետո խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ 1 կողմ, 35 դեմ: Որոշումը չի ընդունվել:
Բաքվի կենտրոնում էլ փոխհրաձգություն է տեղի ունեցե, որի հետևանքով երեք մարդ է տուժել: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն նշվում։ Ոստիկանության աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը, դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության խմբեր:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ այսօր ստորագրել է պաշտոնատար անձի կամ զինծառայողի կողմից պետությանը դավաճանելու դեպքում մահապատիժ կիրառելու մասին օրենքը: