ԱՀԿ. Վերջին շաբաթներին աշխարհում COVID-19-ով հիվանդացության 63 տոկոս աճ է գրանցվել

ԱՀԿ. Վերջին շաբաթներին աշխարհում COVID-19-ով հիվանդացության 63 տոկոս աճ է գրանցվել

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 63%-ով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,4 մլն դեպք, հիվանդացությունն աճել է 63 տոկոսով։ Միաժամանակ մահացությունն այս ժամանակահատվածում նվազել է 56 տոկոսով։

Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ 28 օրվա ընթացքում (հուլիսի 17-ից օգոստոսի 13-ը) գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,4 միլիոն դեպք։ Դեպքեր են գրանցվել 104  երկրում։ Հիվանդության ամենամեծ աճը՝ 97 տոկոսով, գրանցվել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մյուս տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում, այն նվազել է։

COVID-19-ից մահացության ցուցանիշը վերջին 28 օրվա ընթացքում նվազել է 56 տոկոսով. այս ընթացքում ավելի քան 2300 մարդ մահացել է հիվանդությունից։ Մահացությունը նվազել է ամբողջ աշխարհում։

Leave a Reply

Your email address will not be published.