Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի ավելի բազմամարդ է եղել

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի ավելի բազմամարդ է եղել

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացավ հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա էր սևեռել ավելի մեծ ուշադրություն:

Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. Խաչ եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան, այդուհանդերձ թուրքական իշխանությունները թույլատրում են տարին մեկ անգամ այնտեղ անցկացնել պատարագ:

Այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն աննախադեպ էին: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից ժամանածներին ուղեկցում էին դեռ հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն էին իրականացնում տասնյակ ոստիկաններ, որպեսզի կանխարգելեին հնարավոր անախորժությունները տեղաբնակ ծայրահեղական թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվում էր ոստիկանության ուղղաթիռը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.