Ամեն օր առնվազն երկու ժամ զբաղվում է սպորտով․ Պուտին

Ամեն օր առնվազն երկու ժամ զբաղվում է սպորտով․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամեն օր առնվազն երկու ժամ զբաղվում է սպորտով։

Անադիրի բնակիչների  հետ հանդիպման  ժամանակ ներկաներից մեկը Ռուսաստանի նախագահին հարցրել է, թե արդյոք նա ժամանակ գտնո՞ւմ է սպորտով զբաղվելու համար՝ աշխատանքային նման խիտ գրաֆիկի պայմաններում։

«Իհարկե»,- պատասխանել է Պուտինը,- «Ես սպորտով զբաղվում եմ ամեն օր՝ առնվազն երկու ժամ»:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ երբեմն էլ օրական 2 ժամից ավելի է տրամադրում սպորտին

«Մարզասրահ, լողավազան, ցնցուղ ընդունել․ այդ ամենը միասին երկուս ու կես ժամ է կազմում»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.