Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք  է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,-ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.