Այսօր Սևանա լճի օրն է, որն ունի բազմաթիվ էկոլոգիական հիմնախնդիրներ

Այսօր Սևանա լճի օրն է, որն ունի բազմաթիվ էկոլոգիական հիմնախնդիրներ

ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, Սևանա լճի օրն է

«Սևանա լճի օրը հաստատվել է 1999թ․ ՀՀ բնապահպանության նախարարության (ՇՄՆ) կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։

Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։

Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։

Կեղտաջրերի հոսքը դեպի լիճ, այդ թվում՝ կոմունալ կենցաղային, գյուղատնտեսական և ռեկրեացիոն գոտիների կեղտաջրերի արտահոսքերը, ձկնագողությունը, օրգանական նյութերի առկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխությունները նպաստել են լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը:

Այսօր Սևանն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, միահամուռ ուժերով հնարավոր կլինի փրկել Սևանը»։

Հիշեցնենք, որ Հայաստանում ոռոգման համակարգի հիմնախնդիրների և լճից գյուղատնտեսական նպատակներով ջուր բաց թողնելու հետևանքով վերջին երեք տարիներին Սևանի ջրի մակարդակը բացասական բալանսով է ամփոփվում, ինչն արգելված է «Սևանա լճի մասին» օրենքով։

Leave a Reply

Your email address will not be published.