Այրք գյուղում տուն է այրվել

Այրք գյուղում տուն է այրվել

 

Հունվարի 28-ին, ժամը 10։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:38–ին: Այրվել է տուն։

Leave a Reply

Your email address will not be published.