Աշոտ Փաշինյանը շտապ հայտարարություն է տարածել. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Աշոտ Փաշինյանը շտապ հայտարարություն է տարածել. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը, թե իր հանդեպ տեղի է ունեցել հարձակում, այսօր հերքել է, նշելով որ իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Նրա խոսքով այժմ ստիպված է ինքը հերքել իր մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Այնուհետև հավելել է՝ «Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»։

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի որդու հայտարարությունը, որտեղ նա հերքել էր, թե իր նկատմամբ որեւէ բնույթի հարձակում է եղել, մինչդեռ մեկ օր առաջ հենց Ալեն Սիմոնյանն էր նման գրառում արել: Հարցին, թե սա ինչ է նշանակում, նա արձագանքեց. «Սա նշանակում է, որ որևէ բան չի փոխվել, սադրանքները… Չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»:

Այնուհետև պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշել էր, հարձակման մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նա նաև նշել է. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published.