Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլի ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես « տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, 2024 թվականի ապրիլի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Ըստ աղբյուրի՝ հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 մլն դրամի չափով տուգանք: