Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a Reply

Your email address will not be published.