Առեղծվածային դեպք՝ Երևանում. մաքսատանը հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու դի

Առեղծվածային դեպք՝ Երևանում. մաքսատանը հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու դի

Ապրիլի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է: Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Leave a Reply

Your email address will not be published.