Առողջապահական տեսչական մարմնի կին պաշտոնյան կալանավորվեց

Առողջապահական տեսչական մարմնի կին պաշտոնյան կալանավորվեց

Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել Առողջապահական տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հայտնի է, որ Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Այլ մանրամասներ կոմիտեից այս պահին չեն հայտնում։

Չի բացառվում, որ գործոց նոր աղմկահարույց ձերբակալություններ էլ լինեն։

Leave a Reply

Your email address will not be published.