Առողջապահության նախարարը կոչ է անում կարմրուկի դեմ պատվաստվել

Առողջապահության նախարարը կոչ է անում կարմրուկի դեմ պատվաստվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոչ է արել կարմրուկի դեմ պատվաստվել։

«Թեև մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստման բարձր ծածկույթ կա, կան չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք, որոնք նպաստում են հիվանդության տարածմանը և բռնկումների պատճառ դառնում:

Սիրելի՛ ծնողներ, դեպքերի աճը կանխելու և ռիսկի խմբում գտնվողներին չվտանգելու համար անհրաժեշտ է ապահովել երեխայի պաշտպանությունը երկու դեղաչափ պատվաստմամբ` առաջինը` մեկ տարեկանում, երկրորդը` 4-6 տարեկանում:

Այն մեծահասակները, ովքեր վստահ չեն, որ երկու դեղաչափ պատվաստում ունեն, ևս կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Իրավիճակը վերահսկվում է, այս պահին այլ սահմանափակումների կարիք չկա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը:

Leave a Reply

Your email address will not be published.