Ասկերանի նախկին քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ասկերանի նախկին քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ասկերանի քաղաքապետ եղած Հայկ Շամիրյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է նեկայացվել դատարան: Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ Քննությունը տեղի կունենա այսօր: Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյաննմ այս առնչությամբ գրել էր. «Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական հարցեր են քննարկում»:

Leave a Reply

Your email address will not be published.