Արայիկ Հարությունյանը և Ջեյմս Դե Ուիթը քննարկել են հետագա քայլերի իրականացումը

Արայիկ Հարությունյանը և Ջեյմս Դե Ուիթը քննարկել են հետագա քայլերի իրականացումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին: Հանդիպմանը քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում հետագա համատեղ քայլերի կապակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.