Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում 40 աստիճան շոգը կպահպանվի

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում 40 աստիճան շոգը կպահպանվի

Օգոստոսի 15-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։

Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 15-ին, 17-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Մարզերում   օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-3մ/վ, օգոստոսի 15-19-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Reply

Your email address will not be published.