Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։

Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպերի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Leave a Reply

Your email address will not be published.