«Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք»․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման մասին

«Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք»․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման մասին

ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։

«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- մասնավորապես, ասել է Բադալյանը։

Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Leave a Reply

Your email address will not be published.