Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։