Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հանդիպմանը քննարկել ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ: Անդրադարձել ենք նաև համագործակցության հարցերի»,-գրել է նա: