Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamhyan.com-ը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առևանգված ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտամիջյան հատվածներից մեկում:
Նշված վայրում՝ դաշտում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, ինչպես նաև այն գողացած ենթադրյալ կասկածյալին, որին ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մեծամորի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ-ն է, ով խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել: Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կասկածյալ Սերգեյ Մ.-ն ոստիակնության Մեծամորի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: