Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», տեղեկատվությունը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
Panorama.am-ը դիմել էր առողջապահություն նախարարություն՝ Արմավիրում արձանագրած դեպքերի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն նախարարությունից ժամանակ էին խնդրել՝ «Հետք»-ի հրապարակած տեղեկությունը ճշտելու, մանրամասներ հայտնելու մասին։
Նախարարությունից հայտնում են, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։