Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ուժգին քամին տապալել է երկհարկանի շենքերից մեկի թիթեղյա տանիքը և շպրտել փողոցի երթևեկելի հատված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչության պետ Տաթեւ Մկրտչյանը։
«Տուժածներ չունենք։ Հատուկ մեքենայի միջոցով հեռացրել են տանիքը և բացել երթևեկելի հատվածը։ Ըստ ընթացակարգի՝ իրենք պետք է դիմեն համայնքապետարանին և փոխհատուցում ստանան»,- ասաց նա։