Օգոստոսի 28-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: