Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի հայտարարությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին եւ բռնի տեղահանվածների հիմնախնդրին:
Հանդիպումների ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաեւ հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: