Արմեն Չարչյանի գործն ուղարկվել է դատարան, կարմրուկի դեպքերն ավելանում են․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Արմեն Չարչյանի գործն ուղարկվել է դատարան, կարմրուկի դեպքերն ավելանում են․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, հաստատել է, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:

Երևանում անցկացվել է համահայկական «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը: Նշենք, որ «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի և այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայությանը՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման: Համաժողովին քննարկվել է «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»:

ԱԺ պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի և մյուսների քրեական գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը հայտնել են Դատախազությունից: Նշենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննությունում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.