Արջն անտառում հարձակվել է սինդրիկ քաղելու գնացած տղամարդու վրա

Արջն անտառում հարձակվել է սինդրիկ քաղելու գնացած տղամարդու վրա

Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել, Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

 

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ,1990թ․-ին ծնված տղամարդուն»,- գրել է Սարգսյանը՝ հավելելով, որ նա ապրիլի 4-ին է համագյուղացիների հետ գնացել Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու․անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի եղել։ Համագյուղացիների որոնել ու հայտնաբերել են նրա հոշոտված մարմինը։

«Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,– գրել է լրագրողը։

Leave a Reply

Your email address will not be published.