Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների եզրաափակիչում Հայաստանի թիմի առաջատար ըմբիշը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Գոտեմարտի առաջին վայրկյանին Հարությունյանը հարմար բռնվածքով 4 գլորումով հաշիվը դարձրեց 10:0 եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Leave a Reply

Your email address will not be published.