Արցախից բռնի տեղահանված մոտ 75 000 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին

Արցախից բռնի տեղահանված մոտ 75 000 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին

Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձանցից 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից, քիչ առաջ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 բռնի տեղահանված անձ, Արարատի մարզում՝ 3 665, Արմավիրի մարզում՝ 1 231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց ձորի մարզում՝ 1 070, Տավուշի մարզում՝ 797»,- ասաց Բաղդասարյանը։

Leave a Reply

Your email address will not be published.