Այսօր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։
Նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։ Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։
Սամվել Շահրամանյանին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
Նիսստին ներկա են եղել Արցախի Հանրապետության երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։