Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ և հաստատվել Խորհրդի կանոնադրությունը: