Արցախում հենց գետինը չորանա, սկսվելու է պատերազմ. մենք պետք է օգնության հասնենք. Հրանտ Բագրատյան

Արցախում հենց գետինը չորանա, սկսվելու է պատերազմ. մենք պետք է օգնության հասնենք. Հրանտ Բագրատյան

Արցախում հենց գետինը չորանա, սկսվելու է պատերազմ: Արցախն իր փոքրիկ բանակով դեռ իրեն պահում է, այդ պատերազմի ժամանակ մենք պետք է օգնության հասնենք, բայց մենք մի պրոբլեմ ունենք՝ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք պետք է հեռանան: Այս մասին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ  ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մենք ունենք վախկոտ, Ցռան Վերգո իշխանություն, որը գաղտնի պայմանավորվածություններ ունի թուրքերի հետ: Դեռ ինչեր են բացահայտվելու տասնամյակներ հետո:

Գոյություն ուներ Հայաստան, հետո գալիս էր ռուսական զորքը՝ միջանցքը, հետո Արցախը: Թուրքն ասում ՝ ես պետք է պոստ դնեմ, որ ստուգեմ, թե Արցախ ինչ է գնում: Իրեն պետք է մի 6-7 ամիս վստահ լինել, որ Արցախ զենք չի գնում, որ հետո վստահ լինի, որ փոքրաթիվ ուժերով Արցախը կջնջի: Ռուսներն ասում են՝ թույլ չենք տա, որ էստեղ պոստ լինի: Եվ ի՞նչ, Նիկոլն ասում է մի քիչ առաջ եկեք, Տեղն ու Կոռնիձորը գրավեք, էնտեղ ձեր պոստը դրեք: Սա դավաճանություն է: Այնտեղ 100 քառակուսի կմ հող է հանձնած:

Կամ ասում ՝ սահմանների հսկումը պետք է տամ սահմանապահներին: Հայաստանի 847 բնակավայրից 400-ը սահմանամերձ է: Այսինքն դու զորքը վերացնում ես: Սա էլ խոստում տված, որ մենք կունենանք փոքր զորք, մի 10-20 հազար՝ 12 գնդացիրով և վերջ: Զգուշացեք այս ստոր պայմանավորվածություններից: Նպատակ է դրված Հայաստանը զրկել բանակից, դրա համար ամբողջ օրը  գեներալ են գլխատում, ասում են՝ դուք դասալիք եք»,- ընդգծեց Բագրատյանը:

Leave a Reply

Your email address will not be published.