Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկ են արել

Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկ են արել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են «Հիշողության այգի» միջազգային ակցիային։

Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում անցկացված ակցիայի ընթացքում զինվորականները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ միասին տնկեցին պտղատու ծառերի 78 տնկիներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի։

Պատերազմի յուրաքանչյուր զոհվածի հիշատակը հավերժացնելու համար նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ։ Յուրաքանչյուր ծառ խաղաղ սերունդների հիշողության և երախտագիտության խորհրդանիշն է։

Leave a Reply

Your email address will not be published.