Արևմուտքը ցանկանում է ընկերություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմուտքը ցանկանում է ընկերություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», – ասել է նա։

 

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, «որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ»։

 

«Մենք բացարձակապես որևէ նախատրամադրվածություն չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների նկատմամբ, ինչպես ուզում եք՝ անվանեք։ Մենք երբեք ոչ մեկի հետ ընկերություն չենք անում՝ որևէ մեկի դեմ»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.