Բազմաթիվ մարտահրավերներ, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել՝ 2022 թվականին ընդունելով ՀԱՊԿ օգնության առաջարկը․ Գալուզին

Բազմաթիվ մարտահրավերներ, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել՝ 2022 թվականին ընդունելով ՀԱՊԿ օգնության առաջարկը․ Գալուզին

Բազմաթիվ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների առաջարկին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը ոչ միայն չի պաշտպանում երկրի սահմանները, այլև «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ ի տարբերություն դրա, ՀԱՊԿ-ը  լուրջ նախաձեռնությամբ էր հանդես եկել, ներառյալ՝  ռազմատեխնիկական աջակցություն, դիտորդական առաքելության տեղակայում, աջակցություն սահմանապահ զորքերի պատրաստման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published.