«Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն»

«Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն»

Զրուցակիցս «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանն է:

– Տիկին Հարությունյան, ձեզ հետ հարցազրույց եմ արել այն ժամանակ, երբ դուք ՄԻԵԴ դատավորի թեկնածու էիք, լինելով ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պատասխանատու: Քչերը գիտեն ձեր անցած ճանապարհի մասին, ներկայացրեք:

– Գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, մոտ երեք տասնամյակ աշխատել եմ իրավապահ մարմիններում, մասնավորապես՝ 1994-1997թթ. ՀՀ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյում, 1997-2015թթ. ստեղծել եւ ղեկավարել եմ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժինը, 2015 -2019թթ. ՀՀ քննչական կոմիտեում աշխատել եմ Հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ։ 2019-2022թթ. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետն եմ եղել։ Հիմա աշխատում եմ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու։ Երկու անգամ առաջադրվել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու։ Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն, այն է՝ մասնակցել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին՝ համաձայնելով գլխավորել «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

Leave a Reply

Your email address will not be published.