Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից: Նշենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները: