Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը: Ռազմական գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին: Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:
Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու ուսումնական ինքնաթիռներ բախվել են Հռոմի մերձակայքում՝ հայտնել են իտալական լրատվամիջոցները: Երկու օդաչուներն էլ զոհվել են: Նախնական տվյալով ինքնաթիռները բախվել են թևերով Գվիդոնիա Մոնտեչելիո կոմունայի վրա վարժական թռիչքի ժամանակ, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Ինքնաթիռներից մեկն ընկել է տան տանիքին, ապա ընկել ներքև և բախվել մոտակայքում կայանած մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկրորդն ընկել է դաշտում՝ բախման վայրից մոտ մեկ կիլոմետր հեռու։
Մանրամասները՝ տեսանյութում: