Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում գտնվող տներից մեկում մարտի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 140-ը հոսպիտալացվել են։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են Բանգլադեշի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունից։
«Տեղում աշխատում են արագ արձագանքման ստորաբաժանման սակրավորները: Մասնագետները նաև կպարզեն պայթյունի պատճառները», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Գործի է դրվել 11 հրշեջ հաշվարկ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող 5-հարկանի և 7-հարկանի շենքերը։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 16:45-ի սահմաններում BRTC ավտոբուսի կանգառից ոչ հեռու: Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։