Բաքուն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

Բաքուն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

«Հայաստանը խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում արած հայտարարություններին։

Նշենք, որ Միրզոյանը երեկ միջազգային ամբիոնից կրկին շեշտել է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published.