Բաքուն փորձում է սահմանափակել ամենը, ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ին․ սպառազինությունից՝ բանակի թվաքանակ. Աբրահամյան

Բաքուն փորձում է սահմանափակել ամենը, ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ին․ սպառազինությունից՝ բանակի թվաքանակ. Աբրահամյան

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի իշխանությունների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Խոսքը վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը:

 

Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին՝ սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:

 

Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»։

 

Leave a Reply

Your email address will not be published.