Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

 

«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջան։ Ընդհակառակը, նախադրյալներ կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- ասել է դիվանագետը։

 

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, թե Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։

 

«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ օգնել հասնելու տևական երկարաժամկետ պայմանավորվածությունների։ Դրանք պետք է հիմնվեն ստեղծված իրողությունների վրա` առաջին հերթին ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- ընդգծել է Գոնչարը։

Leave a Reply

Your email address will not be published.