«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում:
Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել:
Նա հայտարարեց, որ կարծում է, որ ՌԴ նոր տարածաշրջանների պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել:
«Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան: