Բելառուսի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է ՀԱՊԿ նիստերում ընդունված որոշումների մասին

Բելառուսի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է ՀԱՊԿ նիստերում ընդունված որոշումների մասին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը, հայտնում են ԱԳՆ-ից։

«Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.