Բելառուսի ԿԸՀ պատվիրակությունը կդիտարկի Երևանի ավագանու ընտրությունները

Բելառուսի ԿԸՀ պատվիրակությունը կդիտարկի Երևանի ավագանու ընտրությունները

Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

Ըստ աղբյուրի՝ Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ Իգոր Կարպենկոն կարևորել է ՀՀ ԿԸՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները և ՀՀ ԿԸՀ նախագահին հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։

Նշվում է, որ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունները դիտարկելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու  համար։

Leave a Reply

Your email address will not be published.