Սուտ տեղեկություն է, Պառավաքարի սահմանին կանգնած տղաների հետ խոսեցինք, ոչ մի լարվածություն չկա: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում հայտնված լուրերին, թե թշնամին սադրանքների է դիմել նաև Տավուշում, ասաց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:
«Մեզ մոտ խաղաղ ու հանգիստ է, բայց զգոն ենք»,-նշեց նա:
Աստղիկ Հակոբյանը նաև հավելեց, որ չգիտի՝ ինչպես են իր անունից նման տեղեկությունները հայտնվել մամուլում: