Բնցքամարտի ֆեդերացիայի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան

Բնցքամարտի ֆեդերացիայի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան

Հարգելի հայրենակիցներ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:

«Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաև այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։

Ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։

Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել և շնորհավորել»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.