Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակներ տարան։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Շվեդիային։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանն (2649) ու Ռոբերտ Հովհաննիսյանն (2619) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Գաբրիել Սարգսյան (2646) երրորդ խաղատախտակին սպիտակ ֆիգուրներով հասավ հաղթանակի։
Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):
Շվեդիան հաղթել է Նամիբիային (4:0), Լյուքսեմբուրգին (3,5:0,5), Ռումինիային (2,5:1,5), պարտվել է Իսպանիային (0,5:3,5):
Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց չինացիների հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանն (2366) ու Աննա Սարգսյանը (2364) հասան հաղթանակի, Էլինա Դանիելյանը (2393) վաստակեց կես միավոր։ Մարիամ Մկրտչյանը (2328) պարտություն կրեց։
Առաջին չորս տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1):
Չինաստանը հաղթել է Հարավային Աֆրիկային (4:0), Կոլումբիային (4:0), Իտալիային (3,5:0,5), Անգլիային (4:0):