Բուք ու մերկասառույց. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

Բուք ու մերկասառույց. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

 

Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

 

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

 

Բերդ-Ճամբարակ, Տուֆաշեն-Հայկասար և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Սյունիքի մարզում, Հրազդան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ախուրյանի տարածաշրջաններում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:

Leave a Reply

Your email address will not be published.