Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում ու կպայքարի չեմպիոնության համար

Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում ու կպայքարի չեմպիոնության համար

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ մարզիկի հերթական հաղթանակի մասին: 9 բռնցքամարտիկ եզրափակիչում են:

 

«Կամք հենց այս բառով կարելի է բնութագրել,այն ինչ անում է 75կգ քաշային կարգում հանդես եկող Ալբերտ Հարությունյանը: Հերթական անգամ հայ բռնցքամարտիկը ներդնելով իր ամբողջ ուժերը պոկում է հաղթանկը այս անգամ իսպանացի Դանիել Յոլբերի հետ պայքարում:Մենամարտը անցնում էր հավասար պայքարում և հենց այդ պահին իր խոսքը ասեց Ալբերտի չեմպիոնական հոգեբանությունը,ինչի շնորհիվ նա տոնում է հաղթանակ 4-1 հաշվով և եզրափակիչում Հնդկաստանը ներկայացնող Սահիլ Սահիլի հետ կվիճարկի չեմպիոնի տիտղոսը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.